Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Յոթ» ներկայացումը` Գյումրիում (տեսանյութ)

Մարզեր
1494938959_asparez

«Յոթ» վավերագրական ներկայացումը Գյումրիում. այն բեմ կբարձրանա մայիսի 20-ին: Այդ մասին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հայտարարել են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչները: «Յոթ»-ը նորարարական վավերագրական ներկայացում է` հիմնված յոթ կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստների հետ անցկացրած հարցազրույցների վրա: Նրանց դժվարություններով լի կյանքի և պայքարի պատմությունները ոգեշնչման աղբյուր են: Բեմադրությունը Գյումրիում կիրականացվի հասարակության տարբեր ոլորտներ ներկայացնող անձանց մասնակցությամբ: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան ակտիվ և արդյունավետ համագործակցության միջոցով: «Յոթ» թատերական ներկայացումը դիտել են 30-ից ավելի երկրում, թարգմանվել է ավելի քան 27 լեզվով: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում