Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԼՔ-ին արագիլն էր բերել. ո՞վ է արագիլը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hayeli-1

«Երեւանի Ավագանու ընտրությունները գավառական ընտրություններ էին»,- քաղաքական վերլուծաբան Ազատ Արշակյանի դիտարկմամբ, այս ընտրությունները նման էին ֆուտբոլային հանդիպման, երբ խաղացողները վատ են խաղում, իսկ խաղի ելքը նախապես հայտնի էր։ Ըստ նրա՝ բոլորը գիտեին, թե ով որ տեղն էր զբաղեցնելու, այնուամենայնիվ, գնացին եւ մասնակցեցին այդ ընտրություններին։ «Կա արագիլ, արագիլը ապացուցեց, որ ունի քաղաքական կամք, գիտի, որ պետք է լինի քաղաքական պայքար, եւ պետք է լինեն նոր դեմքեր, ոչ թե բորբոսնած հին դեմքերը։ Ես պաշտպանում եմ արագիլի ծրագիրը։ Ելքին  արագիլն էր բերել, եւ այդ արագիլը ձեզ համար նախատեսել էր լինել ԱԺ-ում, իսկ ավագանու ընտրություններում՝ երկրորդ տեղը։  Ելքի ցուցակով ավագանու թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանի առարկությանը, թե նախկին պատգամավորը նախապե՞ս գիտեր, որ Ելքը երկրորդ տեղն է զբաղեցնելու, Ազատ Արշակյանն ասաց. «Դուք ինձ հետ խորհրդակցեք ձեր գործերը պլանավորելիս, որովհետեւ ես գիտեի, որ Ելքը երկրորդ տեղում է լինելու։ Որեւէ մեկը կա՞, որ չգիտեր, որ Ելքը լինելու է երկրորդ տեղում»։  Լրագրողների հարցին, թե ով է արագիլը, Ազատ Արշակյանը նշեց, որ ամեն ինչ կատարվում է նախագահի թույլտվությամբ. «Գուցե ինքը չի դա անողը, բայց ինքն ասում է՝ հա, փորձեք»։ ԵԼՔ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը վստահեցրեց, որ վճռական են տրամադրված եւ ՀՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու փաստերով շարունակելու են իրենց բացահայտումները. «Հայաստանում վտանգավոր ընտրական գործընթաց է, երբ ընտրությունները զուգորդվում են ընտրակաշառքով»: Անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դեմ ընտրության օրն իրականացված բռնությանը՝ Մ. Թանդիլյանը նշեց, որ ԵԼՔ-ը խստորեն դատապարտել է դեպքը։ «Ոստիկանությունն ամբողջ ընթացքում սատարել է ՀՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելուն»:  ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն անդրադառնալով ընտրակաշառքի մասին խոսակցություններին՝ ասաց, որ այսօր դժվար է որոշել, թե ով է կաշառք բաժանում։  «Կաշառքի ձեւերը շատ են փոխվել՝ ասֆալտ անել, այլ ձեւեր էլ կան, ամբողջ Եվրոպան է օգտագործում այդ ձեւերը։ Խնդիրը ոչ միայն ընտրակաշառքն է, այլև հասարակության վերաբերմունքն ընտրական գործընթացներին»: Նրա դիտարկմամբ՝ ընտրակաշառքի փաստերն իրավական դաշտ բերելը բավական դժվար է։