Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգեբան. «Մարդկանց մեծ մասի համար նորմալ է թալանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
khudoyan

Երեւանի ավագանու ընտրությունները 10 անգամ ավելի անարդար էին, քան նախորդ բոլոր ընտրությունները: Հոգեբան Սամվել Խուդոյանի դիտարկմամբ՝ եթե ընտրությունները արդար լինեին, իշխանության ներկայացուցիչը չէր ընտրվի: «Այդ անարդարությունը երեւում էր անգամ  71 տոկոսի մեջ,  չի կարող հաղթողը լինել ամենաքննադատված ուժի ներկայացուցիչը: Դա նույնն է, որ ես օրը ցերեկով ասեմ գիշեր է, իսկ դուք հավատաք, որ գիշեր է: Այլ հարց  է, թե ինչ վերաբերմունք կա այդ անարդարության նկատմամբ: Այդ վերաբերմունքը հիմք է տալիս ասելու, որ հասարակությունը հիվանդ է, եւ առողջացման հույս չկա»: Հոգեբանը բուժման տարբերակ չի տեսնում՝ ընդգծելով, որ ոչ մի ընդդիմություն չի կարող հաղթել, քանի որ բոլոր ուժային կառույցները կանգնած են «հիվանդության հարուցիչը» հանդիսացող՝ իշխող ուժի կողքին: Ս. Խուդոյանի խոսքերով, այսօր ինքնակամ ոչ ոք չի գնում ընտրելու, մի ստվար զանգված գնում է, որովհետեւ, եթե չգնա, աշխատանքից կազատեն, մյուսները գնում են ընտրակաշառքով: «Եթե հասարակության 50-60 տոկոսն առողջ լինի, ապա պայթյուն տեղի կունենա: Ընդ որում՝ անարդարության նկատմամբ անտարբերությունը դարձել է  մենթալիտետ: Մարդկանց մեծ մասի համար անարդար հասարակությունը նորմալ է, մարդկանց մեծ մասի համար նորմալ է թալանը: Սա գալիս է խորհրդային տարիներից, շարունակվեց Լեւոն Տեր- Պետրոսյանի օրոք, շարունակվում է մինչեւ հիմա: Հիմնականում անարդարությունները լինում են ուժային կառույցների թողտվությամբ»:.   Նա նաեւ նշեց, որ ամենաանհաջող քարոզարշավը հենց Տարոն Մարգարյանինն էր, սակայն նրա կողքին կանգնած էին մարդիկ, որոնք յուրաքանչյուրն իր բնագավառում ձայներ էր բերում գործող քաղաքապետին: «Լպուտյանը, Իգիթյանը, «Սինոփսիսի» ղեկավարը, նրանք լուրջ ընտրազանգված էին բերում»: Ինչ վերաբերում է ընդդիմադիր թեկնածուներին, ապա, ըստ հոգեբանի Զարուհի Փոստանջյանը չէր կարող հաղթել, քանի որ նա «հուզական ընդդիմության» ներկայացուցիչ էր, իսկ մարդիկ «հուզական ընդդիմությանը» երբեք ձայն չեն տալիս: Փոխարենը, «Ելքն» էր «տրամաբանական ընդդիմության» ներկայացուցիչ: