Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանում ահաբեկչական խումբ է վնասազերծվել. Ռազմ.info (տեսանյութ)

Քաղաքականություն
09.09.2016..-480x319-1

Իրանի «Իմամ է Զաման» ռազմական հետախուզության ուժերը ահաբեկչական խումբ են վնասազերծել երկրում։ Խմբից առգրավվել են նաև մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր։ Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարարությունը։ Մայիսի 13-ին փոխանցում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը։ Իրանի հետախուզության նախարարությունը տեղեկություններ չի տրամադրել, թե երբ և որտեղ է վնասազերծվել ահաբեկչական խումբը։   Նշվում է, որ ահաբեկիչները լրտեսել են արատասհմանյան ուժերի համար, ինչպես նաև համացանցի միջոցով փորձել են նոր մարդկանց ներգրավել իրենց խումբ։ Ավելի վաղ Իրանի հետախուզության նախարար Մոհամմադ Ալավին հայտարարել էր, որ 2016 թվականի մարտի 20-ից  2017 թվականի մարտի 20-ը (իրանական օրացույցով 1395 թ.) Իրանի «Իմամ է Զաման» ռազմական հետախուզության ուժերը վնասազերծել են 30 ահաբեկչական խումբ։ Իսկ այս ժամանակահատվածին նախորդած 2 տարիների ընթացքում վնասազերծվել է 90 ահաբեկչական խումբ։