Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. քվեարկելու են բերվում Գագիկ Ջհանգիրյանն ու Ալեքսանդր Արզումանյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
YNTRAKAN-ORACUYC

2009-ի մայիսի 31-ին տեղի են ունենում Երեւանի ավագանու առաջին ընտրությունները: Հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկում է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում : Ավելի ուշ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ այս համայնքում ընտրությունները պետք է համարել անվավեր: Ընտրությունների ավարտից հետո այս համայնքի տեղամասերից մեկի պատուհանից ընտրական հանձնաժողովին է փոխանցվել նախապես գողացված եւ ՀՀԿ-ի օգտին քվեարկված 150 քվեաթերթիկ, որը, սակայն, քվեատուփ լցնել չի հաջողվել: Մալաթիա- Սեբաստիա համայնքում լրագրող Արմինե Ավետյանի եւ «Թրանսփերենսի Ինթերնեշընըլի» ներկայացուցչի ներկայությունը մի քանի ժամ զսպել է ընտրակեղծարարներին, սակայն վերջիններիս նյարդերն ի վերջո տեղի են տվել: Շենգավիթի տեղամասերից մեկում արձանագրված ընտրակեղծիքի մասին է պատմում հանձնաժողովի անդամը: Մետաքսի երկու տեղամասերում ընտրությունների օրը քվեարկությունը վերահսկում էին անհայտ անձինք, ներսում եւ դրսում կանգնած են մարզական կազմվածքով մարդիկ: Բազմաթիվ ընտրակաշառքների դեպքեր է արձանագրել նաեւ Ժողովրդական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանը: Ընտրությունների օրը քրեակատարողական մեկուսարանից քվեարկելու համար ընտրատեղամաս էին բերվել մարտի 1-ի գործով մեղադրյալներ Գագիկ Ջհանգիրյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Վերջինս ընտրություններից միայն մեկ սպասում ունի: 9/28 տեղամասում «Ժառանգության» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը նկատում է, թե ինչպես է քվեարկում ընտրության իրավունք չունեցող անձը: Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Օրինաց երկրի անդամ հանձնաժողովականը դիտորդին առաջարկում է գնել այդ առթիվ կազմած նրա արձանագրությունը: Ավագանու ընտրությունների հաջորդ օրը եվրոպական դիտորդները հայտարարում են, որ մայիսի 31-ի ընտրությունները ընդհանուր առմամբ համապատասխանում էին եվրոպական չափանիշներին: Դիտորդներին չէին տպավորել լրագրողների արձանագրած բռնություններն ու լցոնումները : Նույն օրը Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եվրոպացի դիտորդների այս գնահատականին հակադարձում է երկու բառով՝ «Ամոթ իրենց»: Երեւանի ավագանի է անցնում 3 քաղաքական ուժ՝ Հանրապետականը, Բարգավաճ Հայաստանը եւ Հայ Ազգային Կոնգրես դաշինքը: Վերջինս 2009-ի Երեւանի ավագանու ընտրությունների հաջորդ օրը հրավիրած մեծ հանրահավաքում հայտարարում է, որ այսպիսի ընտրություններով ձեռք բերված ավագանու 13 մանդատներն իրենց պետք չեն: Ընտրությունների ընթացքից դժգոհ են նաեւ Ժողովրդական եւ Սոցիալիստական կուսակցությունները, որոնք միասին հավաքել են 2 տոկոսից փոքր-ինչ ավելի: Մովսես Շահվերդյանն ընտրություններն անվանել է անորակ : Դժգոհներից մյուսը Դաշնակցությունն է, որը մտադիր չլինելով բողոքարկել ընտրությունների արդյունքները հրաժարվում է ստորագրել ԿԸՀ ամփոփիչ արձանագրությունը: 2013-ի Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում մայիսի 5-ին: Այս ընտրությունների առաջին ահազանգը անձնագրերում դրված կնիքների արագ անհետացումն է : Թիվ 10/18 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը քիչ հետո համոզվում է դրանում : Ընտրողներն ակտիվ են, հանձնաժողովականներն՝ ավելի: Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Մալաթիա Սեբաստիա համայնքի 8/08 տեղամաս էր եկել ահաբեկված, ինքը քվեարկությունից չէր ուշացել, ինքն ընդհանրապես այստեղ չի քվեարկում: Իսկ խնդիր կա: Հանրապետականի վստահված անձը գողացել է դիտորդի տեսախցիկի լիցքավորման սարքը : Նոր Նորքի 1/23 տեղամասում ոմանք քվեարկում են ալկոհոլի ազդեցության տակ, հանձնաժողովականները օգնում են նրանց : Էրեբունիում հանձնաժողովականները ընտրողների հանդեպ քաղցր են տրամադրված. «Ընտրողներին բոլորին, կանֆետ ենք տալի, պեչենի ենք տալի, հաց ու պանիր ենք տալի»: ............ Ավագանու ընտրությունների արդյունքներով մեծ առավելությամբ հաղթում է Հանրապետականը: Բարգավաճ Հայաստանը երկրորդն է, որին հաջորդում է Բարեւ Երեւան դաշինքը: Հայ Ազգային Կոնգրեսը, սակայն, դուրս է մղվում ավագանուց, որտեղ այդպես էլ գործունեություն չիրականացրեց: 5 տոկոսը չանցնելու պատճառով մանդատ չեն ստանում նաեւ Դաշնակցությունը, Օրինաց երկիրը եւ Առաքելությունը:  Հարգելի այցելուներ, սա մեր այս շարքի վերջին թողարկումն է: Հիշեցնենք, որ դուք կարող եք դիտել Ընտրական Օրացույցի նախորդ թողարկումները մեր կայքի տեսադարանում:Եթե ունեք կարծիք մեր այս շարքի մասին, կարող եք գրել մեզ [email protected] հասցեով: