Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հայրապետյանն ազատորեն կարող է հրավիրել Դավիթ Յուրչենկոյին

Սպորտ
sport-hajrapetyan

Ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ ֆուտբոլասերները կարող են անվճար օգտվել հանրային տրանսպորտից: Մրցաշարի կազմակերպիչները հայտարարել են, որ խաղերի օրերին հանդիպման տոմսերը միաժամանակ կծառայեն որպես մետրոյի, ավտոբուսի, տրոլեյբուսի եւ տրամվայի երթեւեկության կտրոններ: «Կարծում ենք, որ երկրպագուների մեծ մասը խաղերին կժամանեն իրենց ավտոմեքենաներով, որն էլ ավելի կծանրաբեռնի քաղաքների երթեւեկությունը: Մենք ցանկանում ենք, որ խցանումների ժամանակ ֆուտբոլասերները կարողանան օգտվել հանրային տրանսպորտից», - ասել է կազմկոմիտեի անդամներից մեկը: Ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը տեղի կունենա հունիսի 17-ից մինչեւ հուլիսի 2-ը, Ռուսաստանի չորս քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում եւ Սոչիում: Ի դեպ, Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հրապարակել է այն 30 ֆուտբոլիստների անունները, որոնք պատրաստվելու են այդ մրցաշարին: Նրանց թվում բացակայում է հայազգի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, ով հույս ուներ ընդգրկվել ազգային թիմում: Դա նշանակում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ազատորեն կարող է Դավիթ Յուրչենկոյին հրավիրել Հայաստանի հավաքական, ինչի մասին նա հայտնել էր մի քանի օր առաջ: