Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թբիլիսիում սառը զենքով վիրավորել են ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնին (տեսանյութ)

Սպորտ
sport-vrastan

Վրաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Զուրաբ  Դաթունաշվիլին սառը զենքից ստացած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին հայտնում է տեղի «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը: Միջադեպը տեղի է ունեցել երկու օր առաջ, Թբիլիսիի գիշերային ակումբներից մեկում: Ըմբիշին վիրահատած բժիշկները դեռեւս ոչինչ չեն ասում նրա վիճակի մասին: Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիան նույնպես հայտարարություն չի արել կապված դեպքի հետ: Նշենք, որ  Զուրաբ  Դաթունաշվիլին ոսկե մեդալ էր նվաճել վերջերս Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնությունում: Նա համարվում է աշխարհի չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդներից մեկը 80 կգ քաշային կարգում: Սակայն շատ հնարավոր է, որ մարզիկը չկարողանա մասնակցել այս տարվա գլխավոր մրցաշարին: Ի դեպ, անցած տարի Ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչի ժամանակ Զուրաբ  Դաթունաշվիլին մենամարտի ընթացքում կռվի էր բռնվել ռուսաստանցի ըմբիշ Իմիլ Շարաֆետդինովի հետ, որը հետագայում ծեծկռտուքի էր վերածվել: