Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Ռոմա» - «Յուվենթուս». Հանդիպում ոսկե մեդալների համար (տեսանյութ)

Սպորտ
a1juventus

Այսօր տեղի կունենա ֆուտբոլի Իտալիայի առաջնության 36-րդ տուրի կենտրոնական հանդիպումը:   Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում տեղի «Ռոման» կհյուրընկալի գործող չեմպիոն «Յուվենթուսին»: Հանդիպումը կարեւոր նշանակություն ունի երկու թիմերի համար: Եթե հաղթի «Ռոման», ապա «գայլերը» կշարունակեն չեմպիոնի կոչման համար պայքարը: Իսկ եթե հաջողության հասնեն հյուրերը, ապա «Յուվենթուսը» ժամանակից շուտ կզբաղեցնի 1-ին տեղը եւ վեցերորդ տարին անընդմեջ կնվաճի Իտալիայի չեմպիոնի կոչումը:   «Ռոմա» - «Յուվենթուս» խաղը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին: Իտալական ֆուտբոլի սիրահարներն հանդիպումը կարող են ուղիղ եթերով դիտել մեր այս էջում: