Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է պահեստայինների թվում. ուղիղ (տեսանյութ)

Սպորտ
unnamed-59

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: Այսօր կայանալիք Անգլիայի առաջնության 37-րդ տուրի խաղում «Կարմիր սատանաները» Լոնդոնում մրցելու են «Տոտենհեմի» հետ: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեր ֆուտբոլիստին հայտավորել է պահեստայինների թվում: Խաղը մեկնարկելու է Երեւանի ժամանակով ժամը 19:30-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ «Ա1+»-ի այս էջում: