Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարձակում լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա. Ազատություն (տեսանյութ)

Քաղաքականություն
sisak

Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շտաբերից մեկում հարձակվել են «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, քաշքշել ու հարվածել նրան։ Լրագրողը նկատել է, որ շտաբ են բերում մի շարք քաղաքացիների, մի քանի րոպե հետո նրանք դուրս են գալիս, առանձնանում շտաբի մոտակայքում։ Լրագրողը տեսել է, թե ինչպես է շտաբից դուրս եկած քաղաքացիներից մեկը պայուսակից գումար հանում և բաժանում նրանցից մի քանիսին։ Այդ քաղաքացիներին ուղեկցող մի մարդ նրանց հարցնում է. - «Ընտրեցի՞ք Տարոնին»։ Տարեց մի կին պատասխանում է. - «Այո, ընտրել ենք», - հավելելով. - «Վերև Աստված կա»։ Նկատելով, որ նոր մարդիկ են մտնում շտաբ, լրագրողը նույնպես մտնել է ներս։ Շտաբում իրարանցում է սկսվել։ Սեղանի շուրջ նստած մարդիկ հավաքել են թղթերը։ Լրագրողի ճշտող հարցին, թե ի՞նչ թղթեր էին, ներկաները պատասխանել են, որ քաղաքացիներին խմորեղենի` բեզեի բաղադրատոմս են տալիս։ Քիչ անց շտաբում գտնվող տղամարդկանցից մի քանիսը սկսել են վիրավորել լրագրողին, քաշքշել ու փորձել խլել նրանից հեռախոսը և ի վերջո ընդհատել են նկարահանումը։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում