Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է նաև Երևանում ծնված հնգյակից տղան. panarmenian

Կարևոր լուրեր Հասարակություն
hiv

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղան մայիսի 14-ին մահացել է։ «Ծանր խնդիրներ ուներ, անցած գիշեր հնարավոր եղավ կայունացնել վիճակը, բայց այս անգամ՝ ոչ։ Սրտային անբավարարությունը դարձավ մահվան պատճառը», -PanARMENIAN.Net ին հայտնել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը: 2 աղջիկների վիճակը կայուն է մնում՝ դրական դինամիկայով։ Մայիսի 6-ին հնգյակից մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը: Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը: