Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբեմն նայում են և ինչ-որ մի տեղ զիբիլ են ման գալիս». Գալուստ Սահակյան

Քաղաքականություն
galust

«Երբեմն նայում են և ինչ-որ մի տեղ զիբիլ են ման գալիս, ցույց են տալիս ու ասում, որ քաղաքը կեղտոտ է: Բայց պետք է նայել, թե քանի կիլոմետր է քաղաքը և ինչպիսի ազգաբնակչություն ունի»,- այսօր ավագանու ընտրությունների քվեարկությունից հետո ասաց Գալուստ Սահակյանը: Ինչ վերաբերում է ԵԼՔ դաշինքի հայտնաբերած ցուցակներին, որոնք, ըստ նրանց, վկայում էին ընտրակաշառքների և վարչական ռեսուրսի մասին, Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը և մյուսներն ուզում են պոպուլյար երևալ»։ Հարցին՝ արդյո՞ք Գալուստ Սահակյանի հարսը հավակնում է դառնալ թիվ 131 դպրոցի տնօրեն, Գ. Սահակյանը բացասական պատասխան տվեց։