Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանը արդեն ընտրել է, իսկ կուսակցությունը՝ ահազանգել(video) (տեսանյութ)

Քաղաքականություն
zaruhi-postanjyan-1

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Երեւանի ավագանու ընտրություններին իր քվեարկությունը կատարիել է  առավոտյան 08:10-ին, թիվ 4/7 ընտրատեղամասում, որը տեղակայված է Վ. Դավթյանի անվան թիվ 149 դպրոցում: Մինչ այդ «Երկիր ծիրանի»-ն ահազանգում է «Երկիր Ծիրանի» կուսակցությունը երեկ հետևել է ընտրատեղամասերում առկա իրավիճակին և արձանագրել է, որ 14.05.2017թ. 01:20 –ի դրությամբ կից ներկայացվող տեսանյութում արտացոլված ընտրատեղամասերում չհրկիզվող պահարանները բացակայում են տեսանելի վայրից` տեսախցիկների տեսադաշտից: Մենք այս երևույթը դիտարկում ենք որպես ՀՀ ընտրական օրենքի խախտում և ունենք մտավախություն, որ հանցագործության հետքերը թաքցնելու համար սերվերների վրայից կհեռացվեն հանցակազմ պարունակող տեսագրությունները: Քանի որ նաև թիվ 4 ընտրատարածքի ընտրատեղամասերում շուրջ 30 րոպե ամբողջությամբ խափանված է եղել հեռարձակումը, իսկ 9/46 –ում արձանագրել ենք ոստիկանների կողմից չհրկիզվող պահարանի հետ կատարվող գործողություն` տեղափոխություն և պահարանի բացված դռներ: Տեսախցիկների միջոցով տեսնում ենք նաև, որ Ավան համայնքում թվով 23 ընտրատեղամասից 12-ում սեյֆ չկա, համենայն դեպս տեսախցիկի առջև տեղադրված չէ: Չորրորդ ընտրատարածքի տեղամասերում տեսախցիկներն անջատվեցին: Պահանջում ենք պատկան մարմիններից հաշվետվություն իրավիճակի վերաբերյալ: «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն