Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live.Արծվիկը ելույթ կունենա 5-րդը. «Եվրատեսիլ 2017» (տեսանյութ)

Մշակույթ
eurovision-2017-kyiv-logo

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ժամը 23:00-ին  կկայանա «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 5 համարի ներքո: Մրցույթի 26 մասնակից երկրները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ` Իսրայել, Լեհաստան, Բելառուս, Ավստրիա, Հայաստան, Նիդերլանդներ, Մոլդովա, Հունգարիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալիա, Ադրբեջան, Խորվաթիա, Ավստրալիա, Հունաստան, Իսպանիա, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Կիպրոս, Ռումինիա, Գերմանիա, Ուկրաինա, Բելգիա, Շվեդիա, Բուլղարիա, Ֆրանսիա: Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկն այսօր կմասնակցի եզրափակչից առաջ գլխավոր երկու փորձերին, որոնցից վերջինը կգնահատեն ժյուրիի անդամները: Մրցույթի վերջնական հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ ժյուրիի և sms քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: