Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկին» չհաջողվեց պահպանել երկու գոլի առավելությունը

Սպորտ
a1-alashkert-pyunik

Այսօր տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 27-րդ տուրի առաջին երկու հանդիպումները:   Մրցաշարի առաջատար Երեւանի «Ալաշկերտը» իր հարկի տակ ընդունեց «Փյունիկին» եւ ոչ-ոքի խաղաց՝ 3:3: Հարկ է նշել, որ գործող չեմպիոնը հանդիպման ընթացքում պարտվում էր 1:3 հաշվով եւ մոտ էր պարտության, սակայն, այնուամենայնիվ կարողացավ փրկել խաղը եւ թանկագին միավոր վաստակել:   «Ալաշկերտին» հետապնդող Կապանի «Գանձասար-Կապանը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ մրցաշարի ետնապահ Երեւանի «Արարատի» նկատմամբ: Կապանյան ակումբը վաստակած միավորների քանակը հասցրեց 52-ի եւ կրկին մոտեցավ առաջատարին: Այժմ թիմերին բաժանում է ընդամենը 3 նիշ:   Չեմպիոնական մրցավազքին կարող է խառնվել նաեւ Գյումրիի «Շիրակը», եթե վաղը նախատեսված խաղում թիմը հաղթի առաջնության մյուս ետնապահին՝ «Բանանցին»: