Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունը ձերն է, սիրելի՛ երևանցիներ. Տ. Մարգարյանի և ՀՀԿ ուղերձը

Հասարակություն
Taron

Սիրելի՛ երևանցիներ, Արագ անցան Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի  հագեցած օրերը: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ  եկան մեր հանդիպումներին: Այս ժամանակահատվածում ես և մեր թիմը ևս մեկ հնարավորություն ունեցանք՝ հաշվետու լինելու Երևանի և երևանցիների առջև, լսելու ձեզ և ձեր հոգսերը, պատմելու մեր նոր ծրագրերի և ավելի լավ Երևանի մեր պատկերացումների մասին, վայելելու ձեր սերն ու համակրանքը, ձեր ջերմությունն ու հավատը, ձեր վստահությունն ու ազնվությունը: Զրուցեցինք առկա խնդիրների, ձեզ հուզող հարցերի և հնարավոր լուծումների մասին: Մեկ անգամ ևս շրջեցինք մեր մայրաքաղաքի տարբեր վայրերով, բակերով և փողոցներով: Ամենուրեք տեսանք իր քաղաքը սիրող, իր քաղաքի մասին մտահոգ, բարեպաշտ ու ակտիվ քաղաքացիներ: Այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, իմ և մեր թիմակիցների անունից խորին երախտագիտություն եմ հայտնում Երևանի բոլոր բնակիչներին: Վստահեցնու՛մ եմ, որ ձեզ հետ շփումը մեզ նոր ուժ ու եռանդ, լիցքեր ու գաղափարներ հաղորդեց: Շնորհակալ եմ մեր քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ մայրաքաղաքի խնդիրներով մտահոգվելու և երևանցուն օգտակար լինելու իրենց ցանկության համար: Մայիսի 14-ը կարևոր օր է մեր հնամենի մայրաքաղաքի նորագույն պատմության մեջ: Եկե՛ ք այդ օրը կերտենք միասին, եկե՛ ք միասին կառուցենք մեր սրտի մայրաքաղաքը, ապրենք Երևանում և Հանու՛ն Երևանի: Ընտրելով մեզ` դուք հնարավորություն կունենաք ակնկալել մեր աշխատանքի ավելի լա՛վ արդյունքներ, ունենալ ավելի լա՛վ քաղաքային իշխանություններ, ապրել Երևանում` ավելի՛ արժանապատիվ պայմաններում  և ավելի՛ հարմարավետ կյանքով: Ընտրությունը ձերն է, սիրելի՛ երևանցիներ: Խորին հարգանքով` Տարոն Մարգարյան և Հայաստանի Հանրապետական կուսակցություն