Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանի շախմատի ֆեդերացիան հայտնվել է խաղից դուրս վիճակում

Սպորտ
sport-iran

Շախմատի միջազգային ֆեդերացիան ժամանակավոր կասեցրել է Իրանի շախմատի ֆեդերացիայի անդամակցությունը, քանի որ վերջինս չի կատարել իր առջեւ դրած  պարտականությունները եւ չի փոխհատուցել Թեհրանում կայացած շախմատի կանանց աշխարհի առաջնության ծախսերը: Նմանորոշում ընդունել է ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը: Իրանը քանի դեռ չի կատարի համապատասխան վճարումները, այդ երկիրը չի կարող իր մոտ ընդունել շախմատի միջազգային մրցաշարեր, իսկ իրանցի շախմատիստները մասնակցել ՖԻԴԵ-ի կողմից անցկացվող մրցումներին: Հիշեցնենք, որ շախմատի կանանց աշխարհի առաջնությունը կայացել էր փետրվարի 11-ից մինչեւ մարտի 4-ը, որին մասնակցել են մեր շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: