Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թանգարանային գիշերը՝ Թամանյանի թանգարան-ինստիտուտում

Մշակույթ
unnamed8-2

Մայիսի 18-20-ը, թանգարանների միջազգային օրվա` «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակներում, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպվելու են ցուցահանդեսներ և կոնֆերանսներ: Մայիսի 18-ին, ժամը 14։00-ին թանգարան-ինստիտուտի Թամանյան սրահում կբացվի «Ռուսաստանի հայկական եկեղեցիները»՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի 300-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսը այցելուներին հասանելի կլինի նաև մայիսի 20-ին ժամը 14 - 24.00-ը: Մայիսի 18-ին ժամը 15։00-ին թանգարան-ինստիտուտի Տրդատ սրահում կկազմակերպվի կոնֆերանս` «Կորուսյալ հայրենիքի հուշարձանները» խորագրով (Արևմտյան Հայաստան այցելած ճարտարապետների մասնակցությամբ), իսկ մայիսի 20-ին, ժամը 14 - 24.00-ը` կցուցադրվի «Այդ հեռու, մոտիկ միջնադարը…» խորագիրը կրող ցուցահանդեսը: Մայիսի 18-ին ժամը 16։00-ին նույն սրահում կուցադրվի նաև Անիի` 1904-1917 թվականների ընթացքում պեղումների ընթացքում կատարված լուսանկարները (հեղինակ` Միքայել Մազմանյան):