Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 2 օր առաջ. Կրպակներից անհետանում են թերթերը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
YNTRAKAN-ORACUYC

2009-ի ավագանու քարոզարշավի վերջին օրը Էրեբունի համայնքի կրպակներից առավոտ վաղ անհետանում են «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայք» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերը: Կրպակ հասնելուն պես այդ թերթերը գնել է մի քանի երիտասարդ: Միջազգային դիտորդները մտահոգված են Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններով: Եվրոպայի խորհրդի Տեղական ինքնակառավարման մարմինների կոնգրեսը հայտարարություն է տարածել քարոզարշավի ընթացքում ստացած խախտումների եւ կեղծիքների մասին: Քարոզարշավի վերջին օրը Հայ Ազգային Կոնգրեսը հանրահավաք է հրավիրում Մատենադարանում, որտեղ հավաքվածներին անակնկալ էր սպասվում։ Ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար դժվար է Նիկոլ Փաշինյանի խոսքից հետո ինչ-որ բան ասել իր կողմնակիցներին: Քարոզարշավի վերջին օրը Երեւանի քաղաքապետի հանրապետական թեկնածու Գագիկ Բեգլարյանն ասում է, որ մայիսի 31-ին երեւանցին պետք է իր ձայնը տա Հանրապետականին եւ այդ դեպքում յուրաքանչյուրը հպարտանալու է իր արածով: Թեկնածուն ակնարկում է, որ ինքն է Երեւանի վաղվա օրը։ 2013-ի քարոզարշավի ամփոփիչ օրը քաղաքապետի Հանրապետական թեկնածու Տարոն Մարգարյանն Էրեբունի համայնքում է: Խորհրդային անմխիթար շենքերի մոտ քարոզչություն անցկացնող թեկնածուն էրեբունցիներին ասում է՝ դուք տեսել եք մեր 4 տարվա աշխատանքը, հիմա էլ գալիս ենք ծառայելու։   Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորները առանձնապես տեղյակ չեն, որ կուսակցությունն ընդդիմություն դառնալու ճանապարհ է բռնել։ 2013-ի քարոզարշավի վերջին օրը «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը չի շտապում կանխատեսել, թե ավագանու ընտրություններին ում հետեւից կգնան այն ընտրևողները, որոնք երեք ամիս առաջ նախագահի ընտրություններին իրենց քվեն տվեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: Հայ Ազգային Կոնգրեսն իր ընտրողներին գիտի: Դաշնակցությունն ուշադիր կլինի, որ հանկարծ ժողովրդի քվեն չկեղծեն, ինքն ավելի հեռու է գնում: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերի քաղաքաշինական ծրագրերում տեսնում է միայն ցանկություններ: Սակայն անկախ նրանից, թե ով կդառնա քաղաքապետ, Մկրտիչ Մինասյանը նրան խորհուրդ կտա ուշադիր լինելու մայրաքաղաքի պատմամշակութային արժեքների հանդեպ, որոնք վերացվում են անխնա։ Քարոզարշավի վերջին օրը քաղաքագետները չեն բացառում, որ ավագանու ընտրություններում հնարավոր են անակնկալներ: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը տպավորված է հատկապես Հայ Ազգային Կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստանի քարոզչությամբ։  Դաշնակցության ամփոփիչ հանրահավաքը Շառլ Ազնավուրի հրապարակում է: Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարում է, որ միայն դաշնակցական քաղաքապետը կարող է Երեւանը դարձնել կարգին կառավարվող մաքուր քաղաք, որը կկարողանա մաքրել նաեւ մարզերը։   Երեւանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վահագն Խաչատրյանը քարոզարշավի վերջին օրը հանդիպում է լրագրողների հետ: Ինքը իր ընտրողների մոտ ոգեւորություն է նկատել: Բայց չի կարող ասել, թե ինչքան քվե կարող է վերցնել ՀԱԿ-ը։