Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին Սպորտլանդիայում հաղթեց Սյունիքի մարզը (տեսանյութ)

Սպորտ
sport-sportlandia

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մասսայական սպորտը զարգացնելու նպատակով այս տարվանից անցկացնում է դպրոցականների Սպորտլանդիա: Ինչպես հայտնեց նախարարության մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը, դրան մասնակցում են Հայաստանի եւ Արցախի հանրակրթական դպրոցների 1-3-րդ եւ 4-7-րդ դասարանների մոտ 40 հազար աշակերտներ: Այսօր Երեւանում կայացավ կրտսեր տարիքի դասարանների եզրափակիչ փուլի մրցաշարը: Հաղթող ճանաչվեց Սյունիքի մարզի թիմը (Գորիսի թիվ 6 դպրոց), որը կազմված էր 10 հոգուց՝ 5 աղջիկ եւ 5 տղա: Մրցանակային 2-3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Շիրակի եւ Արարատի մարզերի թիմերը: Դրանք պարգեւատրվեցին մեդալներով եւ գավաթով: Մյուս տեղերը հաջորդաբար գրավեցին հետեւյալ թիմերը՝ Երեւան, Գեղարքունիք, Արցախ, Լոռի, Արագածոտն, Արմավիր, Վայոց Ձոր, Կոտայք, Տավուշ: