Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուշիի Մեղրեցոց եկեղեցում պեղումներ են կատարվում. Արցախպրես

Հասարակություն
66404

 «Արցախպրես»­-ի   թղթակցի  հետ զրույցում տարածքում պեղումներ    իրականացնող  «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-­ի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանն   ասել  է, որ  նպատակը եկեղեցու ուրվագիծը բացելն է: «Եկեղեցին հիմնականում քանդել և բետոնապատել են: Մեր հիմնական ակնկալիքը եկեղեցու հիմքերն ուսումնասիրելն է: Կարևորն  այն  է, որ  եկեղեցու արևելյան պատն ու խորանը պահպանված են»,-­նշել է   Ն.  Երանյանը: Նշենք, որ   Շուշիի    Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին   կառուցվել է 1833 թվականին Մահտեսի Հախումյանի ծախսերով Շուշիի վերին մասում համանուն թաղում։ Արձանագրություններում այն  հիշատակվում է,  որպես Սուրբ Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցի։ Աղոթասրահը  ուղղանկյուն ծավալատարածական հորինվածք է ունեցել։ Թաղակապ կամարները հանգում էին սրահի կենտրոնի չորս սյուների և երկայնական պատերի վեց որմնասյուների վրա։ ՈՒնեցել է երկու դուռ հարավային և արևմտյան կողմերից և 10 լուսամուտ։