Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Յունայթեդը» մտավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ

Սպորտ
a1evroliga

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սելթա» պատասխան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Այդպիսով, անգլիացիները մտավ եզրափակիչ, քանի որ Իսպանիայում կայացած առաջին խաղում նրանք հաղթել էին 1:0 հաշվով:   «Մանչեսթեր Յունայթեդի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղաց մինչեւ 77-րդ րոպեն, որից հետո փոխարինվեց:   Եվրոպայի լիգայի եզրափակիչում անգլիական ակումբը կհանդիպի հոլանդական «Այաքսի» հետ, որը երկու խաղերի արդյունքով հաղթեց ֆրանսիական «Լիոնին» (4:1, 1:3):