Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի «Սելթայի» հետ պատասխան խաղին (ուղիղ) (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
unnamed-25-1

Այսօր տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սելթա» պատասխան հանդիպումը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի հենց սկզբից, քանի որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեր ֆուտբոլիստին ընդգրկել է մեկնարկային կազմում: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» նվազագույն հաշվով հաղթանակով: Եզրափակիչ մտնելու համար տանտերերին հարկավոր է պարզապես չպարտվել այսօրվա խաղում: «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սելթա» հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 23:05-ին:  Ֆուտբոլասերներն այն կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքում: