Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի Օլիմպավանը բացեց դռները

Սպորտ
sport-judo

Օլիմպավանում այսօր մեկնարկել է ձյուդոյի միջազգային մարզչական սեմինար, որը համատեղ կազմակերպում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, այն վարում է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Մոնրեալի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Վալերի Դվոյնիկովը: Ֆեդերացիան հանրապետության մարզիչներին հորդորում է ավելի ակտիվ մասնակցել սեմինարին: Դրան կարող են մասնակցել նաև չափահաս տարիքի մարզիկները: