Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքա՞ն տոմս կհատկացնի ՈՒԵՖԱ-ն Հայաստանի ֆեդերացիային

Սպորտ
sport-liga-1

ՈՒԵՖԱ-այսօր հրապարակել է չեմպիոնների լիգայի «Յուվենթուս» - «Ռեալ» եզրափակիչ հանդիպման տոմսերի բաշխման համակարգը: Խաղը տեղի է ունենալու Կարդիֆի «Միլենիում» մարզադաշտում, որը տեղավորում է 74.500 հանդիսական: Սակայն անվտանգության նակատառումներով ՈՒԵՖԱ-ն վաճառքի կհանի 64.000 տոմս: Դրանցից 18 հազարականը հատկացվելու են եզրափակիչի մասնակից ակումբներին, իսկ մնացած 28 հազարը տրամադրվելու են հովանավորներին, ՈՒԵՖԱ-ին, ազգային ֆեդերացիաներին: Տոմսերի արժեքը տատանվում են 69-ից մինչեւ 449 եվրոյի սահմաններում: Եզրափակիչ խաղը տեղի կունենա հունիսի 3-ին: Թիմերը նախկինում արդեն 19 անգամ հանդիպել են իրար հետ: Դրանցից 9-ն ավարտվել է «Յուվենթուսի», իսկ 8-ը՝  «Ռեալի» հաղթանակով: Վերջին անգամ մրցակիցները հարաբերությունները պարզել են 2015 թվականին, չեմպիոնների լիգայի նույն փուլում: Երկու տարի առաջ «Յուվենթուսը» հաղթել էր 3:2 ընհանուր հաշվով եւ մտել եզրափակիչ: