Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն 100 հազար դրամով տուգանել է պետական քոլեջին

Սպորտ
sport-hff-tuganq

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն Գյումրու Օլիմպիական Հերթափոխի Պետական Մարզական քոլեջին տուգանել է 100.000 դրամով: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Պետական քոլեջը նման պատժի է արժանացել այն բանի համար, որ 2000թ ծնված ֆուտբոլիստների թիմը չի ներկայացել Հայաստանի պատանեկան առաջնության  «Գանձասար-Կապան-2000»-ի հետ արտագնա խաղին: «ՕՀՊՄՔ-2000» թիմին միաժամանակ գրանցվել է տեխնիկական պարտություն: Կարգապահական կոմիտեն 8.500 դրամով տուգանել է նաեւ Լ.Հայրապետյան անհատ ձեռներեցին, քանի որ վերջինիս պատկանող «Երեւան Լ.Հ» կանանց թիմի մարզիչ Լիանա Հայրապետյանն Հայաստանի առաջնության հանդիպմանը խաղաժամանակ չի տրամադրել փոխարինող դարպասապահին: