Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը հրաժեշտ է տվել Արփինե Հովհաննիսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
0phLi_QWeLQ

Այսօր կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով ամենայն բարիք. «Ցանկանում ենք՝ այն արդյունավետությունը, որ նա ցուցաբերել է կառավարության աշխատակազմում, ցուցաբերի նաև Ազգային ժողովում»:  Արփինե Հովհաննիսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին և իր գործընկերներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:   Արփինե Հովհաննիսյանը պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ցուցակով, ավելի վաղ նա հայտարարել էր, որ վերադառնում է Ազգային ժողով։