Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Քոթանջյանը Տաշքենդում գրավել է 3-րդ տեղը

Սպորտ
unnamed-18-1

Շախմատի Հայաստանի նախկին չեմպիոն Տիգրան Քոթանջյանը մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Տաշքենդում ավարտված Գեորգի Ագզամովի 11-րդ հուշամրցաշարում:  Այսօր կայացած վերջին, 9-րդ տուրում, մեր շախմատիստը սեւերով պարտվեց ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Բորտնիկին: Չնայած դրան, Տիգրան Քոթանջյանը վաստակած 6,5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Մեր գրոսմայստերը 15 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Հուշամրցաշարի հաղթող դարձավ 7,5 միավոր վաստակած Ալեքսանդր Բորտնիկը, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնքան միավոր ունեցող Կիրիլ Ստուպակից: