Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըմբիշների կարիք ունենք (տեսանյութ)

Սպորտ
sport-borba-3

«Թիմի ելույթները Եվրոպայի առաջնությունում լավ եմ գնահատում: Տղաները փորձեցին հնարավորության սահմաններում կատարել իրենց առջեւ դրված հանձնարարությունը: Երեքի մոտ լավ ստացվեց, բայց մյուսներն էլ մինչեւ վերջ պայքարեցին հաղթանակի համար», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը, որն այս տարվա փետրվարին է նշանակվել այդ պաշտոնում: Չնայած բարձր գնահատականին,  փորձառու մասնագետին որոշ հարցեր, այնուամենայնիվ, մտահոգության տեղիք են տվել: «Քաշային կարգեր կան, որտեղ նոր ըմբիշների կարիք ունենք: Ցանկալի է, որ մեր մեդալակիրների՝ Վոլոդյա Ֆրանգուլյանի եւ Գրիգոր Գրիգորյանի ետեւից նույնպես նոր տղաներ գան, որպեսզի մրցակցություն լինի եւ նրանք էլ պայքարեն հավաքականում տեղը պահպանելու համար», - եզրակացրեց գլխավոր մարզիչը: Արմեն Մկրտչյանը հայտնեց, որ հավաքականի անդամներին այժմ հանգիստ է տրվել, որից հետո մարզիչներով կորոշեն որտեղ եւ ինչպես նախապատրաստվել աշխարհի առաջնությանը: