Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստալինի մեքենան չի վստահում անգամ պաշտոնյաներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
pobeda

Հինգ տարի առաջ մոսկվաբնակ Խաչիկ Անդրանիկյանը Մոսկվայի գործարաններից մեկի բակում տեսել ու որոշել էր ձեռք բերել 1946 թ-ին արտադրված «Պոբեդա» մակնիշի ավտոմեքենան: Ասում է, երբ ձեռք բերեց, մեքենան վարել հնարավոր չէր, անձամբ է վերանորոգել է ու բերել Հայաստան։ Հիմա մեքենան որեւէ մեկին չի վստահում, ասում է՝ անգամ որդուն թույլ չի տալիս մեքենայի ղեկին նստել։ Անգամ, երբ տոնական առիթներին մեքենայից բարձրաստիճան պաշտոնյաներն ու դեսպաններն օգտվում են, ինքն անձամբ է վարում։ Վստահեցում է՝ մեքենայի առաջին ուղևորը «Ժողովուրդների հայրն» է եղել՝ Ստալինը։ «Պատերազմը, որ վերջացել էր, էս մեքենան սարքել էին, որ Ստալինը այս մեքենայով առաջին շքերթի ժամանակ Կրեմլով շրջի»։