Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի առաջնություն՝ առանց Հայաստանի

Սպորտ
sport-karate

Հայաստանի կարատեիստները բաց են թողել օրերս Թուրքիայում կայացած Եվրոպայի կարատեի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցեց 43 երկրների 490 մարզիկ-մարզուհի: «Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին, թե ինչու մեր կարատեիստները չեն մասնակցել տարվա գլխավոր ստուգատեսներից մեկին, Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանն ասաց. «Մեզ համար նպատակահարմար չէր այդ առաջնության մասնակցությունը, ուստի մենք որոշեցինք բաց թողնել այն: Այժմ պատրաստվում ենք Հայաստանի առաջնությանը, որը նախատեսված է մայիս ամսին: Դրանից հետո կորոշենք, թե որ մրցաշարերին կարելի է մասնակցել», - ասաց ֆեդերացիայի պատասխանատուն: Հավելենք, որ կարատեն 2016 թվականից դարձել է օլիմպիական մարզաձեւ, ուստի մեր ֆեդերացիան այժմ ֆինանսավորվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից: