ԵԼՔ-ը երևանցուն գումար է խոստանում ընտրություններից հետո (տեսանյութ)
ԵԼՔ դաշինքը նոր ծրագրի մեկնարկ է տալիս՝ «Սոցիալական աջակցություն ընտրակաշառքին հարկադրվող քաղաքացիներին»։ Սա նշանակում է, որ այն բոլոր մարդիկ, որոնք կհրաժարվեն ընտրակաշառքով ձայն տալ, ԵԼՔ-ի իշխանության գալուց հետո կստանան 15.000 դրամ։ ԵԼՔ-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը համամիտ չէ, որ այս քայլը նույնպես ընտրակաշառքի մի ձև է. «Մենք էսքան ժամանակ չենք թալանել, չենք տարել փողերը, պահել մեր գոլդ հասցեով տան նկուղում։ Մենք այդ գումարը տրամադրելու ենք Երևան քաղաքի բյուջեից, որն օրենքով պատկանում է երևանցիներին»։ «Ա1+»- ի հարցին, թե ինչպես են ստուգելու, թե ովքեր են իրենց դիմում, վերցրե՞լ են իրոնք կաշառք, թե՝ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք հավատում ենք մեր ընտրողներին։ Եթե իրենք բոլորն իսկապես չվերցնեն ու ձայն տան մեզ, մենք կընտրվենք, իսկ եթե վերցնեն ընտրակաշառք ու ձայն տան ՀՀԿ-ին, կընտրվի այդ կուսակցությունը, և մեզ մոտ այլևս չեն կարող գալ»։