Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը՝ մեկնարկային կազմում. ուղիղ (տեսանյութ)

Սպորտ
unnamed-8-1

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Անգլիայի առաջնությունում այսօր կայանալիք «Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը: Մեր ֆուտբոլիստը հայտավորված է հյուրերի մեկնարկային կազմում: Հանդիպումն անչափ սկզբունքային նշանակություն ունի երկու թիմերի համար, քանի որ դրանք պայքարում են չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ տեղի համար: «Մանչեսթեր Յունայթեդը» 65 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում: «Արսենալը» 5 միավոր քիչ ունի եւ զբաղեցնում է 6-րդ տեղը, սակայն լոնդոնցիները մեկ խաղ քիչ են անցկացրել: Հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: