Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Минута славы» շոուի հաղթող հայ եղբայրները սպասում են Երեւանի կրկեսի բացմանը (տեսանյութ)

Հասարակություն
sport-krkes

Ռուսաստանի առաջին ալիքով անցկացվող «Минута славы» շոու ծրագրի հաղթողներ,  հայաստանցի կրկեսային ակրոբատներ Գեւորգ եւ Անդրանիկ Վարդանյան եղբայրները, այդ հաջողության մեջ բոլորից շատ կարեւորում են հոգեբանական բավարարվածությունը: «Այդ շոուին մասնակցեցինք մի նպատակի համար՝ որ հանրությունը տեղյակ լինի, որ կան հայ արտիստներ, որոնք հանդես են գալիս կրկեսում: Շոուի ֆինանսական կողմը մեզ բոլորովին չէր հետաքրքրում, քանի որ մենք աշխատում են Մոսկվայի ամենահայտնի կրկեսներից մեկում եւ նյութապես ապահովված ենք», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասացին Վարդանյան եղբայրները: Նրանք ծնվել են Երեւանում, կրկեսային ակրոբատիկայով զբաղվել են 4 տարեկանից, իրենց հորեղբոր՝ Վարդան Վարդանյանի ղեկավարությամբ: Հայոց բանակում ծառայելուց հետո Վարդանյան եղբայրները մեկնել են Ռուսաստան եւ աշխատել նախ Մոսկվայի ռուս-հայկական, ապա Գիյա Էրաձեի ղեկավարած թագավորական կրկեսում: Այս հաղթանակից հետո շնորհալի եղբայները ունեն եւս մեկ երազանք՝ կապված իրենց մասնագիտության հետ: Նրանք ցանկանում են մասնակցել Մոնտե Կառլոյում անցկացվող կրկեսային փառատոնին: Եղբայրների երկրորդ երազանքը կապված է Հայաստանի հետ: «Մենք սպասում ենք, որ մեր կրկեսը կբացվի եւ մեզ կհրավիրեն դրա բացմանը: Մեծ հաճույքով կգանք: Դա կախված է մեր պետությունից ու հայ ազգից, որոնք պետք է   ցանկանան բացման արարողությանը տեսնել ոչ թե կրկեսի արտասահմանցի արտիստների, այլ ամբողջ աշխարհում սփռված հայ տաղանդավոր մարդկանց», - նշեց Վարդանյան եղբայրներից  կրտսերը՝ Անդրանիկը: sport krkes 2