Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեժ բանավեճ. «Ազգ-բանակ» հայեցակարգը կնպաստի՞ զինուժերի մարտունակության բարձրացմանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
FotorCrefffated

«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ ««Ազգ-բանակ»  հայեցակարգը կնպաստի՞ արդյոք զինված ուժերիմարտունակության բարձրացմանը» թեմայով: Բանավեճի բանախոսներն էին Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցըիրավապաշպան ԶառաՀովհաննիսյանըՊաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը և Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ղեկավար Ալիկ Ավետիսյանը։ Բանավեճի  սկզբում Արթուր Սաքունցն ասաց, որ որևիցե կերպ չի ներկայացվել, թե ինչով է պայմանավորված «Ազգ-բանակ» հայեցակարգի առաջադրումը։ «Պատերազմական ամենաթունդ ժամանակահատվածում, հրադադարից հետո մոտ 22 տարի առանց «Ազգ-բանակ» կոնցեպտի գոյություն են ունեցել զինված ուժերը, պաշտպանական համակարգ է ստեղծվել,  որը գնահատվում էր տարածաշրջանում ամենամարտունակը, բայց հիմա նոր նախարարը եկավ ու ասեց, որ մինչև հիմա ինչ արվել է, չի արվել, նոր կոնցեպտ է պետք»,-ասում է Սաքունցը։ Նա ընդգծում է, որ այդ շրջանակում 1000 դրամների նախագծի հիմնավորումը նույնպես չներկայացվեց: «Կան բավականին  լուրջ կոռուպցիոն բնագավառներ, պետք է կոռուպցիայի դեմ պայքարել, ստվերային տնտեսությունը կրճատել: Դրանց ուղղությամբ աշխատել է պետք և հենց այդ ռեսուրների հաշվին լուծել ինչ-ինչ խնդիրներ: «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերով նույնպես որևէ հիմնավորում չներկայացվեց: Բոլոր մտահոգությունները պաշտպանության համակարգի հետ կապված և բազմաթիվ այլ խնդիրներ, որ կան, դրանց ուղղությամբ քայլեր չեն կատարվում, դրանց փոխարեն առաջարկվում են ինչ- որ քայլեր, որոնց նպատակները չեն բացատրվում»,-հավելում է Սաքունցը։ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ «Ազգ-բանակ» կոնցեպտը ներկայացնելով, չի նշանակում, որ ինչ արվել է մինչ օրս, չի արդարացվել , թերի է կամ սխալ: «Ոչ, ինչ որ եղել է մինչ օրս, այդ հայեցակարգի մեջ է եղել, ուղղակի սա ավելի ինստիտուցիոնալ, ավելի կարգավորված դարձնելու համար է: Մենք հենց «Ազգ-բանակ» հայեցակարգով ենք ղարաբաղյան հաղթանակ տարել: Հիմնավորումը շատ հստակ տրվեց, մեկ զինվորականը բաժին է ընկնում 40 բնակչի, դա մեծ թիվ է, հետևաբար այդ բեռը որպեսզի չմնա հասարակության վրա, պետք է լոկոմոտիվային խնդիր դարձնեն, բանակը դառնա իր առօրյա ծախսերը, խնդիրները հասարակությանը պատվիրող: Եվ պետությանը, ազգային արտադրողը իր բաժին հարկը տալով, պետք է անվտանգությանը մասնակցի: Արտադրողը առաջին հերթին ավելի շատ բանակի պատվերնեի մասին պետք է մտածի»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:  Զառա Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ ազգ հասկացողության շուրջ առանցք կառուցելը, միլիտարիզացնելը հակապետական գործունեություն է, որովհետև պետությունն ինքնին ամբողջական մի մարմին է, որտեղ պետք է հավասարաչափ բոլոր ինստիտուտնեռը զարգանան և գործեն։ «Իրավագիտակից քաղաքացին շատ լավ հասկանում է, որ բանակը ևս իրավունքի պաշտպանության սուբյեկտ  է, երկրի ինքնիշխանությունը պաշտպանող սուբյեկտ է: Եթե դու երկրի տնտեսությունը ամբողջությամբ մսխում ես և տալիս ուրիշների, եթե դու երկրի ինքնիշխանությունը խաթարում ես ու մյուս կողմից ասում ես ազգ խնդրում եմ կոսնոլիդացվի բանակի շուրջ, ի՞նչն է պաշտպանելու այդ ազգը, ընդհանրապես ազգ հասկացողությունը որպես ի՞նչ է , Հայաստանում ապրող ուկրաինացի կամ եզդի քաղաքացին ազգի մեջ մտնու՞մ է, թե՞ արդյոք չի մտնեում։ Միևնույն ժամանակ մտնու՞մ է այդ ազգի էլիտան, թե՞ չի մտնում, թե՞ պատերազմական վիճակ է, փաթեթավորում ենք այդ ամենն ու տալիս անապահով խավին ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ էր»,-ասաց Զառա Հովհաննիսյանը: Ալիկ Ավետիսյանն էլ նշեց, որ այդ նախագծերը գաղափարներ են և դեռ հաստատված չեն, դրված են քաղաքացիական հասարակության հետ քննարկման: «Նախ սա կտա հնարավորությունների մեծացում. երկու տարվա ծառայությունը պարտավորություն է: Բայց սահմանին գտնվող զինծառայողները սոցիալական միջին վիճակում գտնվող ընտանքիների զինվորներ են, ինչու՞ է այդ կարծիքը մտել, որ անապահով խավի երեխաներն են միայն սահմանին ծառայում, ոչ միջին ընտանիքների զինվորներ են»,- նշում է Ավետիսյանը:   Քննարկման տեսագրությունը կարող եք դիտել ստորև