Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դատախազությունը հովանավորում է հայհոյող դատախազներին»

Քաղաքականություն
xandoyan-2

Գլխավոր դատախազությունը պատասխանատվության չի ենթարկի դատախազ Պետրոս Պետրոսյանին:  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Միքայել Արամյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով պատասխանատվության ենթարկել  04.04.2017 թ  Վերաքննիչ  քրեական դատարանում հայհոյած դատախազին: Հեռախոսային խոսակցությունների ու տեսակցությունների արգելքի դեմ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի   քննության ժամանակ  Արայիկ Խանդոյանը, տեսնելով, որ նիստը դռնփակ է անցկացվում, բորբոքվել է և  ագրեսիվ պահվածք դրսևորել: Արայիկ Խանդոյանը՝ դիմելով դատախազին ու քննչական խմբի ղեկավարին, հայտարարել  էր. «Ես չեմ ուզում ձեզ տեսնել, քանի որ դուք եք սպանել իմ եղբորը՝ Հաց բերողին»:  Դատախազ Պետրոս Պետրոսյանն ի պատասխան  սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղել Արայիկ Խանդոյանի մոր հասցեին: «Ապրիլի 4-ին տեղի ունեցած դեպքի հանգամանքները կարծիք եք հայտնել, որ դատախազ Պետրոս Պետրոսյանն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ : Այդ դեպքում անհարգալից վերաբերմունքի դրսեւորման գնահատողը տվյալ դեպքում գործը քննող դատարանն է:  Եւ եթե դատական նիստի ժամանակ դատավարության մասնակիցը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում, ապա միակ մարմինը , որ կարող է դրանում առերեւույթ հանցագործության տարրեր պարունակող գործողություններ կամ անգործություն դիտել եւ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին, դա տվյալ գործը քննող դատարանն է»,- նշված է դատախազության պարզաբանման մեջ:  Հիշեցնենք, որ տվյալ գործով դատավորը օրեր առաջ մահացել է: «Այն, որ դատախազությունը խախտել է մի շարք քրեադատավարական նորմեր, հաղորդման վերաբերյալ , արդյունավետ քննություն չի իրականցրել, սրանով փաստվում է, որ դատախազությունը հովանավորում է հայհոյող դատախազներին: Սա հետընթաց է»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արա Ղարագյոզյանը:    «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն դատարանում պատրաստվում է բողոքարկել գլխավոր դատախազի անգործությունը: