Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկօրյա գործուղման համար կվճարվի նաև օրապահիկ

Պաշտոնական
3065

ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ  հանվել է մեկօրյա գործուղումների համար միայն ճանապարհածախս վճարելու սահմանափակում նախատեսող դրույթը: Փոփոխության համաձայն,  եթե աշխատողը աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ վայր է գործուղվում մեկօրյա ժամկետով, ապա ճանապարհածախսից բացի, որոշմամբ սահմանված կարգով, նրան կվճարվի նաև օրապահիկ: Վերոնշյալ փոփոխությունն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին