Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ազատոճային ըմբիշները կպայքարեն բրոնզե մեդալների համար

Սպորտ
sport-borba-1

Նովի Սադում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի ազատոճայիններ Վոլոդյա Ֆրանգուլյանն ու Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: 61 կգ եւ 74 կգ քաշային կարգերում հանդես եկող մեր ըմբիշները հաղթահարելով որակավորման փուլերը, հասան կիսաեզրափակիչ, որտեղ, ցավոք, զիջեցին իրենց մրցակիցներին: Վոլոդյա Ֆրանգուլյանը 3-րդ տեղի համար մրցամարտում ուժերը կչափի Թուրքիայի ներկայացուցիչ Աբդի Զուռնաչիի հետ: Գրիգոր Գրիգորյանին մրցակից է բաժին հասել հունաստանցի Կիրիլոս Բինենպաումը: Հիշեցնենք, որ նախորդ երկու օրերում մեր ըմբիշները անհաջող էին հանդես եկել եւ ժամանակից շուտ դուրս էին մնացել պայքարից: