Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատմություն՝ 60 վայրկյանում. օսկարակրի կոչը կինոգործիչներին (տեսանյութ)

Մշակույթ
srge

UCLA համալսարանում կայացած ընդունելության ընթացքում, «Խոստումը» և «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմերի օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը 5.000 ԱՄՆ դոլար պարգևատրումով մարտահրավերի կոչ է արել կինոգործիչներին ողջ աշխարհով մեկ՝ 60 վայրկյանում և առանց երաժշտության՝ պատմելու մարդու իրավունքների մասին իրենց համար կարևոր որևէ պատմություն: «Իմ կարծիքով կինոն աղետն առերեսելու և խիղճը բացահայտելու հզորագույն միջոցն է: Միջոցը՝ ինքը, պայքար է լույսի ու ստվերի միջև»,- ասում է  հեղինակավոր ռեժիսորը սոցիալական լրատվամիջոցներում տեղ գտած տեսանյութում: Մարտահրավերով մեկնարկեց Creative Armenia մշակութային նոր կազմակերպությունը։ Միջոցառումը համատեղորեն հյուրընկալվում էր ԹերիՇվարցի (UCLA համալսարանի՝ Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության մասնաճյուղի դեկան) և դոկտոր Էրիկ Էսրաիլյանի («Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, «Creative Armenia»- ի խորհրդատվական հարթակի անդամ) կողմից։ «Նման օրինակ նախաձեռնություն ունենալը, որը հառնում է մեր պատմության մութ գլուխներից՝ շարժվելով դեպի լույսը, աննախադեպ է»,-ասաց Էրիկ Էսրաիլյանը։ Միջոցառմանը ներկա էին Creative Armenia-ի Խորհրդատվական հարթակի անդամներ Սերժ Թանկյանը (Գրեմիի մրցանակակիր երաժիշտ) և Կառլա Կարապետյանը (սոցիալական ազդեցության կինոռեժիսոր), ինչպես նաև Մարդու իրավունքների՝ «Խոստումը» ինստիտուտի, USC համալսարանի «Շոահ» հիմնադրամի, Jewish World Watch-ի,Մարդու իրավունքների՝ Մգրուբլյան կենտրոնի, Հայկական բար ասոցիացիայի, Ավրորա մրցանակաբաշխության, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, UCLA համալսարանի՝ Սոցիալական ազդեցության «Սքոլ» կենտրոնի ղեկավարությունները և UCLA համալսարանի՝ Ժամանակակից հայոց պատմության դեկան՝ Ռիչարդ Հովհաննիսյանը։ «Մենք մի նոր մշակութային կոալիցիայի ակունքներում ենք,-ասաց Կարին Հովհաննիսյանը՝ Creative Armenia-ի հիմնադիրը,-Ու մենք հպարտ ենք՝ միասին կերտելու մի դինամիկ մշակութային ենթակառույց, որը կբացահայտի տաղանդավոր արվեստագետների ու հնարավորություններ կստեղծի ազդեցիկ պատմություններ ստեղծելու համար այս թվային դարաշրջանում»։ «Գյուլբենկյան» հիմնադրամի, The Promise-ի և չբացահայտվող  մի բարերարի հետ համագործակցության արդյունքում մեկնարկած Creative Armenia-ն արտացոլում է hայ համայնքի՝ մարդու իրավունքների և ժամանցի բնագավառում աճող հետաքրքրությունը:   Creative Armenia-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնված Լոս Անջելեսում և Երևանում: Կազմակերպության առցանց տիրույթը հանդիսանում է գործունեության վայր՝ իր մասնակիցներով, վիդեոարտադրանքով, ամսագրով և ապագա մարտահրավերներով՝ երաժշտության, գրականության, նոր մեդիայի և սոցիալական ազդեցության արվեստների բնագավառներում։