Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործադուլ Աշտարակի դպրոցում. 600 աշակերտ դպրոց չի գնացել. Հետք

Հասարակություն
htq

Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր չհնչեց զանգը: 600 աշակերտ դպրոց չէր եկել, իսկ դպրոցում միայն ուսուցիչներն էին նստած: Այսօր դպրոցի ուուցչական անձնակազմը որոշել է նախազգուշական գործադուլ անել՝ կառավարության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելով դպրոցի անմխիթար վիճակի վրա: 1 «Հետքն» ամիսներ առաջ անդրադարձել է Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի շենքային վիճակին, ուսման որակին վերաբերող հարցերին: Մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզաննա Նազինյանը այս դպրոցում դպրոցում աշխատում է արդեն 25 տարի: Նա ասաց, որ 600 աշակերտով փոքր մասնաշենքում անհնար է դաս պարապելը: Nazinyan «Դուք պատկերացրեք, որ դասամիջոցին 600 աշակերտ քայլում է, նույնիսկ չի վազում, մենք վախի մթնոլորտում ենք, որ հանկարց որևէ բան տեղի չունենա»,-ասում է Ռ, Նազինյանը՝ հավելելով, որ իրենց դպրոցի աշակերտները զրկված են ամենատարրական բաներից, ինչը 21-րդ դարի աշակերտի համար շատ սովորական պետք է լիներ: 2 «Չունեն և չեն էլ պատկերացնում, թե ինչպիսին պետք է լիներ ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիան: Ավարտում են հիմնական դպրոցը, իսկ տարիներ առաջ ավարտել են միջնակարգ դպրոցը, չեն իմացել ինչ է նշանակում քիմիա առարկայի ժամանակ որևիցէ փորձ կատարել: Էլ չխոսենք ֆիզկուլտուրա առարկայի ուսուցիչների թշվառ վիճակի մասին, որ 25 տարի փողոցում դաս են անում, կարևոր չի՝ արև է, անձրև է, ձյուն է, մարդիկ տեղ չունեն: Չկա մարզադահլիճ, բայց դե այդ դասը պետք է կայանա՞: Այո, պետք է կայանա և այս պայմաններում կայանում է փողոցում»,-ասում է Ռուզաննա Նազինյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում