Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ր պետությունները կընդդիմանան թուրքական ռազմաբազային (տեսանյութ)

Քաղաքականություն
garnik-isagulyan-nkar

Նախիջևանի տարածքում թուրքական ռազմաբազայի տեղակայումը կխախտի 1921 թվականին կնքված Կարսի պայմանագրի դրույթները։ Խորհրդային Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված այդ փաստաթղթի կողմ է նաև Հայաստանը, որն այս պարագայում օրինական իրավունք ունի ձայն բարձրացնել ընդդեմ թուրքական ռազմաբազայի տեղակայման։ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ Նախիջևանում թուրքական ռազմական ներկայությունը չի ողջունվի նաև աշխարհի գերխոշոր խաղացողների կողմից։  «Ինչքան էլ ռուս-թուրքական հարաբերութունները ջերմանան, Ռուսաստանը երբեք չի ցանկանա, որ Թուրքիան ուժեղանա Անդրկովկասում կամ Նախիջևանում ունենա իր ռազմաբազան։ Բացի այդ՝ չեմ կարծում, որ Արևմուտքը կցանկանա, որ Թուրքիան այդ առումով այդքան ուժեղանա։ Դրան դեմ կլինեն Բրյուսելը, Իրանը, պետք չէ մոռանալ, որ Չինաստանի համար էլ ձեռնտու չէ Թուրքիայի ծավալվելը դեպի արևելք»։ Գառնիկ Իսագուլյանի գնահատմամբ՝ Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության տեսադաշտից դուրս չի մնացել նաև թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ «Հայաստանի և Արցախի համապատասխան կառույցները ուշի ուշով հետևում են այդ զորավարժություններին, և գիտեք, որ հայտարարություն եղավ թե Պաշտպանության բանակի, թե նախագահի մամլո խոսնակի միջոցով, կապված նրա հետ, որ եթե սա գնա այլ զարգացումների և եթե փորձեն որոշակի պրովոկացիաների գնալ, ապա մենք կազմ պատրաստ ենք և համարժեք պատասխանը տալու ենք»։ Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի  համատեղ զորավարժությունն անցկացվում է մայիսի 1-ից 5-ը։ Հունիսի 4-ից 14-ն էլ, Գառնիկ Իսագուլյանի տեղեկություններով, Վրաստանում նախատեսված է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան զորավարժությունը։