Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հայրապետյանի պատասխանը՝ Դավիթ Յուրչենկոյին

Սպորտ
nemec4

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով ռուսական «Անժի»-ի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի՝ օրեր առաջ հարցազրույցի ժամանակ հնչեցրած այն մտքին, որ ՀՖՖ-ն իրեն պաշտոնապես չի հրավիրել Հայաստանի հավաքական, այսօր հայտարարել է. «Այն պահից ի վեր, երբ իմացել ենք, որ Դավիթ Յուրչենկոն հայազգի է և հնարավորություն ունի հանդես գալու Հայաստանի հավաքականում, ջանք չենք խնայել եւ բազմաթիվ քայլեր ենք արել նրան հավաքական հրավիրելու կապակցությամբ: Նրա համար խոչընդոտ էր այն հանգամանքը, որ, հանդես գալով Հայաստանի հավաքականում, Ռուսաստանում կհամարվեր լեգիոներ: Բացի այդ, Դավիթը հույս ուներ հանդես գալ Ռուսաստանի հավաքականում: Հիմա մեկ անգամ եւս ուզում եմ հայտարարել, որ ինչպես ես, այնպես էլ Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչը, պատրաստ ենք եւս մեկ անգամ հրավիրել Յուրչենկոյին Հայաստանի հավաքական, որի դռները միշտ բաց են նրա համար: Մենք գրկաբաց սպասում ենք, որ Յուրչենկոն կընդունի մեր հրավերը եւ կմիանա Հայաստանի ազգային հավաքականին»: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայություն