Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան լրագրողների համար դարձել է իրական դժոխք. ermenihaber

Քաղաքականություն
dunya_basin_ozgurlugu_gunu_nde_turkiye_deki_tablo_karanlik_281337_5

1993թ. մայիսի 3-ին ՄԱԿ-ի կողմից այդ օրը հայտարարվեց որպես մամուլի ազատության միջազգային օր: Այս առթիվ թուրքական «Birgün» թերթի կայքն անդրադարձել է Թուրքիայում մամուլի ազատության վիճակին: Ըստ թերթի՝ վերջին մեկ տարում արտակարգ դրության պայմաններում ընդունված, օրենքի ուժ ունեցող որոշումների շրջանակներում Թուրքիայում դադարեցվել է հարյուրավոր հրատարակությունների գործունեությունը: Տարբեր աղբյուրների հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում այս պահին անազատության մեջ է գտնվում 159-ից մինչև 168 լրագրող: Մամուլի ազատության օրվա կապակցությամբ թուրքական թերթին հարցազրույց տված տարբեր թուրքական իրավապաշտպան կառույցների  և լրագրողական միությունների ղեկավարները դատապարտել են երկրում մամուլի և լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումներն ու բռնությունները՝ նշելով, որ Թուրքիան վերածվել է բացօթյա բանտի: Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Բարըշ Յարքադաշը հետևյալ մեկնաբանությունն է արել. «Թուրքիան լրագրողների համար դարձել է իրական դժոխք: Նրանց ազատությունները լիովին զրոյի են հավասարեցվել: Լրագրողները շնչել անգամ չեն կարողանում: Հարյուրավոր լրագրողներ ամիսներ շարունակ փակված են բանտերում, իսկ նրանց մեծ մասի վերաբերյալ մեղադրական եզրակացություններն անգամ դեռևս կազմված չեն»:  Յարքադաշը  հիշեցրել է, որ անազատության մեջ է գտնվում նաև «Birgün» թերթի թղթակիցներից մեկը, ում վերաբերյալ ոչ առաջադրված մեղադրանքն է դեռ հայտնի, ոչ մեղադրական եզրակացությունն է պատրաստ:  Ավելին՝ այստեղ