Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժերարդ Չոբանյան. «Մարիա Շարապովան արժանի է ուշադրության»

Սպորտ
sport-sharapova

Մադրիդի թենիսի բաց առաջնության կազմկոմիտեի ղեկավար Ժերարդ Չոբանյանը կարծում է, որ Մարիա Շարապովային  «սպիտակ» քարտ տրամադրելը ճիշտ որոշում է եղել իր կողմից: «Կան մի քանի պատճառներ, սակայն գլխավորն այն է, որ ավարտվել է նրա որակազրկման ժամկետը: Նա բարձրակագ թենիսիստուհի է, իսկական չեմպիոնուհի, ուստի արժանի է ուշադրության: Ես դեռեւս անցած տարվա նոյեմբերին էի որոշում կայացրել  «սպիտակ» քարտ տրամադրել Շարապովային: Այդ մասին մենք հրապարակավ չենք հայտնել եւ այն չենք օգտագործել որպես գովազդ», - պարզաբանել է Ժերարդ Չոբանյանը: Հարկ է նշել, որ մրցաշարի մասնակիցների մի մասը քննադատաբար են վերաբերվել այդ որոշմանը՝ պատճառաբանելով, որ որակազրկված մարզուհու վերադարձը մեծ թենիս պետք է աստիճանական տեղի ունենար: Հավելենք, որ թենիսի Մադրիդի բաց առաջնությունը մեկնարկելու է մայիսի 6-ին եւ ավարտվելու է ամսի 13-ին: