A
A
Նապոլեոն Ազիզյանին Ծառուկյանի թիկնազորի պետը չի կարողացել համոզել
Նապոլեոն Ազիզյանի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը «Ա1+»֊ի հարցին ի պատասխան մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի այցելությունը Նապոլեոն Ազիզյանի բնակարան։
Պարոն Հովհաննիսյանը հաստատեց այցը, նշեց, որ ինքը հանդիպումից հետո խոսել է Նապոլեոն Ազիզյանի հետ։
Վերջինս ասել է, որ ինքը խոսակցությունից հետո էլ չի հրաժարվում մանդատից։
Ի դեպ, ԿԸՀ նիստի ընդմիջումից հետո Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ Հարություն Ղարագյոզյանը ևս դիմում է ներկայացրել մանդատից չհրաժարվելու մասին։
Մանդատ ստանալու դիմում ներկայացնողների թիվը «Ծառուկյան» դաշինքից դարձավ 12: