Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանցի մրցակիցը հեշտությամբ հաղթեց Գեորգի Կետոեւին

Սպորտ
sport-borba

Հայաստանի ազատ ոճի ըմբիշներն անհաջող հանդես եկան նաեւ Նովի Սադում մեկնարկած Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը: Նախ 65 կգ քաշային կարգային Նարեկ Սիրունյանը որակավորման փուլում 0:11 հաշվով պարտվեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովին եւ ավարտեց ելույթները, քանի որ վերջինս տանուլ տվեց հաջորդ մարտը: Հայաստանը ներկայացնող Գեորգի Կետոեւը 97 կգ քաշային կարգայինների պայքարում սկզբում վստահ հաղթեց բելգիացի Տարիկ Ազուզիին՝ 10:0, սակայն 1/8 եզրափակիչում 1:11 հաշվով խայտառակ պարտություն կրեց ադրբեջանցի Ասլանբեկ Ալբորովից: Մեր ըմբիշը նույնպես դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ նրա մրցակցին չհաջողվեց հասնել եզրափակիչ: