Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտաշես Մինասյանը արծաթե մեդալներ բերեց Հայաստանին

Սպորտ
sport-chess-veteran-2.05.

Շախմատի Հայաստանի վետերանների հավաքականը մրցանակային երկրորդ տեղը զբաղեցրեց Հունաստանի Կրետե կղզում կայացած շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում: Այսօր նախատեսված վերջին 9-րդ տուրում մեր ընտրանին մրցեց Ավստրիայի հավաքականի հետ: Երկրորդ խաղատախտակին Արտաշես Մինասյանի տարած միակ հաղթանակի շնորհիվ Հայաստանը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ, վաստակեց 15 միավոր եւ պահպանեց մրցանակային 2-րդ տեղը: Մեր ընտրանուն հետապնդող Անգլիայի 1-ին թիմը 4:0 հաշվով ջախջախեց Ուելսին, եւ եթե մերոնք ոչ ոքի խաղային ավստրիացիների հետ, ապա միավորների ընդհանուր քանակով կնահանջեին 3-րդ հորիզոնական: Աշխարհի չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ նվաճել էր Ռուսաստանի վետերանների թիմը, որը 9 հանդիպումներում տարել է ինը հաղթանակ: