Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի գավաթի եզրափակիչը՝ մայիսի 24-ին

Սպորտ
sport-hh-gavat

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2016/2017թթ խաղարկության «Փյունիկ» - «Շիրակ» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 24-ին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նախօրոք պլանավորված էր հանդիպումն անցկացնել մայիսի 10-ին, սակայն հաշվի առնելով այն, որ եզրափակիչի մասնակից թիմերի կազմերում ընդգրկված են ֆուտբոլիստներ, որոնք Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցելու են մայիսի 9-ին եւ 11-ին կայանալիք Կիպրոսի Մ-19 ընտրանու հետ ընկերական հանդիպումներին, ինչպես նաեւ Հայաստանի Մ-19 հավաքականի եւ «Փյունիկի» գլխավոր մարզիչն Արտակ Օսեյանն է, որոշում է կայացվել փոփոխել գավաթի եզրափակչի անցկացման ժամկետը: Ի դեպ, այդ խնդիրների մասին «Ա1+»-ը բարձրաձայնել էր դեռեւս ապրիլի 28-ին: