Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնօրենը հերքում է, թե հրահանգել է մասնակցել Տարոն Մարգարյանի հանդիպմանը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
taron4

Հերթական ահազանգը՝  ՀՀԿ-ին սատարող դպրոցների և մանկապարտեզների տնօրենների գործունեության վերաբերյալ: Գեորգի Դոխոյանը  ֆեյսբուքում այսօր տարածել է հետևյալ հաղորդագրությունը. «Հարգելի ընկերներ, պաշտոնապես հայտարարում եմ, իմ աղջիկը սովորում է Դավթաշենի N200 դպրոցում, մեկ ժամ առաջ, երեխայիս ուսուցիչը հայտնել է կնոջս, որ իրենց կարգադրել են փոխանցել ծնողներին, որ վերջիններս անպայման մասնակցեն Տարոն Մարգարյանի հանդիպմանը, որը տեղի կունենա այսօր Դավթաշենում: Նույն խնդրով զանգահարեցին տղայիս մանկապարտեզից՝ N58»: Պարզաբանման համար դիմեցինք թիվ 200 դպրոցի տնօրեն Մարինե Հովհաննիսյանին։ «Ա1+»-ի հետ զրույցում նա հերքեց իր ղեկավարած դպրոցում նման երևույթների առկայությունը։ Ներկայացնում ենք զրույցը -Տկն Հովհաննիսյան, ճի՞շտ է, որ Ձեր դպրոցի ուսուցիչները աշակերտների ծնողներին փոխանցում են, որ անպայման ներկա լինեն Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավին, որն այսօր անցկացվելու է Դավթաշենում, ժամը 18.00-ին։ —Իհարկե ո՛չ: —Այդ դեպքում ինչու՞ են ծնողները բողոքում: -Դե գիտե՞ք ինչ: Դուք ինքներդ էլ գիտեք, որ նման բաներ շատ- շատ լինում են՝ հերյուրանքներ, այդպիսի տարածումներ: Նման բան չկա, իրականությանը չի համապատասխանում: Մենք մեր աշխատանքային նորմալ ռեժիմով աշխատում ենք: Քաղաքականության հետ կապված որևէ հարցեր չենք շոշափում դպրոցում: Գիտակցում ենք, որ դպրոցը այն վայրը չէ: Պարզապես սխալ ինֆորմացիա է: Թիվ 58 մանկապարտեզի տնօրենի հետ չհաջողվեց կապ հաստատել: