Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ըմբիշները պարտվեցին թուրք եւ ադրբեջանցի մրցակիցներին

Սպորտ
sport-borba-2.05.

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի անդամ Վահե Թամրազյանը հաղթանակով սկսեց ելույթը Սերբիայի Նովի Սադ քաղաքում այսօր մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Մեր 86 կգ քաշային մարզիկը 1/8 եզրափակիչ փուլի մենամարտում 10:2 հաշվով հաղթեց  Իսրայելի ներկայացուցիչ Դավիդ Ռադչենկո-Միխալչենկոյին: Ավաղ, Վահե Թամրազյանը հաջորդ փուլում 3:5 հաշվով զիջեց ադրբեջանցի Ալեքսանդր Գոստիեւին: Այսօր գորգ մտան նաեւ 57 կգ քաշայինները: Մեր ըմբիշ Գարիկ Բարսեղյանը 1/8 եզրափակիչ փուլի գոտեմարտում 1:8 հաշվով պարտվեց թուրք Սուլեյման Աթլիին: Եթե մեր ըմբիշների մրցակիցները մտնեն եզրափակիչ, ապա մերոնք իրավունք կստանան մասնակցելու 3-րդ տեղի համար սփոփիչ մրցաշարին: